Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոր մտահոգություն է հայտնել ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խոր մտահոգություն է հայտնել ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի կապակցությամբ
23.12.2020 | 14:09

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոր մտահոգություն է հայտնել ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Երեկ ուշ երեկոյան Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը:
Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, ավերում է մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները»:

Դիտվել է՝ 4631

Մեկնաբանություններ